Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում տարած հաղթանակը (3:1).

«Ապրեք տղերք. Եվ հատուկ շնորհակալություն մեր երկրպագուներին։ «Առաջ, սատանաներ»: — գրել է 37-ամյա պորտուգալացին սոցցանցերում։

«Արսենալի» դեմ Ռոնալդուն փոխարինման է դուրս եկել 58-րդ րոպեին։

Նոր մրցաշրջանում նա դեռ չի աչքի ընկել արդյունավետ գործողություններով։