Կրիշտիանու Ռոնալդուի մոտ խաղային ճգնաժամ է նկատվում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ շարունակվում է գոլային երաշտը:

Կրիշը Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7 խաղում անընդմեջ (ներառյալ նախորդ մրցաշրջանը) գոլ չի հեղինակել:

Squawka-ն հաղորդում է, որ 37-ամյա ֆուտբոլիստն ազգային առաջնություններում վերջին 14 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել:

Ռոնալդուն նախորդ վատագույն ցուցանիշը գրանցել էր 2008/2009 մրցաշրջանում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» Պրեմիեր Լիգայի 9 խաղում անընդմեջ գոլ չէր խփել: