Դիեգո Կոստան կվերադառնա Անգլիա

33-ամյա իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան, ազատ գործակալի կարգավիճակով, կարող է վերադառնալ Անգլիա:

The Athletic-ի հավաստմամբ, անգլիական «Վուլվերհեմփթոնը» պատրաստ է ձեռք բերել Կոստային, որովհետև թիմի նորեկ, ավստրիացի հարձակվող Սաշա Կալաջիչը վնասվածք է ստացել:

Կոստան մինչև շաբաթվա վերջ բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի նոր թիմի հետ: