Պելեգրինին՝ «Զենիթի» հետ պատասխան խաղի մասին. ««Բետիսը» դեռ դուրս չի եկել հաջորդ փուլ»

«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է «Զենիթի» հետ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպման մասին։

«Մենք դեռ չենք մտածում «Սևիլիայի» հետ դերբիի մասին, մենք դեռևս խաղում ենք Եվրոպա Լիգայում։ Պետք է շարունակենք նույն կերպով:

Իսպանիայի առաջնության մասին մտածելուց առաջ պետք է մտածել Եվրոպայի Լիգայի մասին։ Մենք պետք է հարցը լուծենք տանը։ Մենք դեռ դուրս չենք եկել հաջորդ փուլ։ Եվրոպա Լիգայում առաջ շարժվելու հետ Լա Լիգան ավելի է դժվարանում»,- Պելեգրինիի խոսքերն է փոխանցում Marca-ն:

«Բետիս» – «Զենիթ» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին։ Առաջին խաղում իսպանական ակումբը հաղթել էր 3:2 հաշվով: