Նիկլաս Ֆյուլկրուգը Չեմպիոնների Լիգայում բացառիկ ցուցանիշի հասավ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը խփել է խաղի հաղթական գոլը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (1:0):

31-ամյա հարձակվողը 36-րդ րոպեին գրավել է փարիզեցիների դարպասը։

Ըստ Opta-ի, Ֆյուլկրուգը դարձավ ամենատարեց խաղացողը, ով գոլ խփեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում իր նորամուտի մրցաշրջանում, սկսած 1995/96 մրցաշրջանում Ջանլուկա Վիալիից: