«Ռեալը» կօգնի Կարիմ Բենզեմային վնասվածքից ապաքինվելու հարցում

«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման ժամանել է Մադրիդի «Ռեալի» գտնվելու վայր։

Սաուդյան ակումբը հաստատել է, որ մադրիդյան թիմը կօգնի Բենզեմային բժշկական հետազոտությունների և վնասվածքից ապաքինվելու հարցում։

Բենզեման վնասվածքի պատճառով բաց է թողել «Ալ-Իթթիհադի» վերջին երկու խաղերը՝ «Ալ-Շաբաբի» (1:3) և «Ալ-Հիլալի» (1:2) դեմ:

Այս մրցաշրջանում 36-ամյա Բենզեման Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։