Ջեյդոն Սանչոն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում ամենաշատ դրիբլինգն է կատարել

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ՊՍԺ-ի դեմ առաջին խաղում (1:0) կատարել է 12 հաջող դրիբլինգ։

Ըստ Opta-ի՝ Սանչոն, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», սահմանել է Չեմպիոնների լիգայի ռեկորդ՝ անգլիացի ֆուտբոլիստի խաղում ամենահաջող դրիբլինգի համար (քանի որ Opta-ն նման վիճակագրություն է հաշվարկել՝ սկսած 2003/04 մրցաշրջանից):

Սանչոն նաև հաջող դրիբլինգով լավագույն արդյունքը ցույց տվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում 2008 թվականից ի վեր, երբ Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» կազմում 16 անգամ հաջողությամբ շրջանցել էր «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին։