Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ֆուտբոլիստները 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Պարագվայի ընտրանում դեմ խաղում հանգիստ կստանան։
Լրագրող Վենե Կասագրանդեի տեղեկություններով՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեի հետ և խնդրել Պարագվայի հետ խաղում մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չբերել Վինիսիուսին ու Կազեմիրոյին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Տիտեն համաձայնել է «Ռեալի» մարզչի խնդրանքին և պահեստայինների նստարանին կթողնի Վինիսիուսին ու Կազեմիրոյին։
Դրա շնորհիվ նրանք կկարողանան մասնակցել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Ատլետիկի» դեմ հանդիպմանը։