ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մկանային վնասվածք է ստացել մարզման ժամանակ։
Le Parisien-ը հայտնում է, որ ուրբաթ օրն իսպանացի ֆուտբոլիստը ստիպված է եղել ժամանակից շուտ լքել մարզումը, իսկ շաբաթ օրը նա խաղընկերների հետ չի մեկնել մարզման։
Հիշեցնենք, որ 35-ամյա խաղացողը փարիզյան ակումբ է տեղափոխվել նախորդ ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը ՊՍԺ-ի կազմում ընդամենը 5 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 1 գոլի հեղինակ: