Կառլոս Տևեսը՝ Ռոնալդուի և Մեսսիի մասին. «Նրանք այլ մոլորակից են»

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կառլոս Տևեսը համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Նրանք 2 հիանալի ֆուտբոլիստներ են: Թիմում երկուսի հետ էլ ինձ հարմարավետ էի զգում: Երկուսն էլ ինձ դուր են գալիս, շատ բան եմ սովորել նրանցից։ Նրանք երկուսն էլ այլմոլորակայիններ են։

Ես ամեն օր շատ ժամանակ էի անցկացնում Կրիշտիանուի հետ, Լեոյին տեսնում էի հավաքականում։ Նրանք այլ մոլորակից են։ Նրանք դեռևս լավագույն ֆուտբոլիստներն են, իսկ նման մակարդակը պահելը շատ դժվար է։ Դա հիացմունքի է արժանի: Մենք պետք է գլխարկներս հանենք նրանց առաջ»,- Տևեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։