Կառլո Անչելոտտին խնդրել է, որպեսզի Տիտեն հանգիստ տրամադրի «Ռեալի» ֆուտբոլիստներին

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ֆուտբոլիստները 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Պարագվայի ընտրանում դեմ խաղում հանգիստ կստանան։

Լրագրող Վենե Կասագրանդեի տեղեկություններով՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեի հետ և խնդրել Պարագվայի հետ խաղում մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չբերել Վինիսիուսին ու Կազեմիրոյին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Տիտեն համաձայնել է «Ռեալի» մարզչի խնդրանքին և պահեստայինների նստարանին կթողնի Վինիսիուսին ու Կազեմիրոյին։

Դրա շնորհիվ նրանք կկարողանան մասնակցել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Ատլետիկի» դեմ հանդիպմանը։