Ջաննի Ինֆանտինոն ԼԳԲՏ համայնքի երկրպագուներին կոչ է արել ներկա գտնվել ԱԱ-2022-ի խաղերին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կոչ է արել ԼԳԲՏ համայնքի երկրպագուներին ներկա գտնվել Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Ինֆանտինոն նաև կոչ է արել նրանց «խոսել և համոզել»՝ փորձելով ազդել Քաթարի ԼԳԲՏ քաղաքականության վրա:

«Դուք չեք կարող ակնկալել, որ ամեն ինչ կփոխվի, եթե տանը մնաք և պարզապես քննադատեք:

Իրավիճակը բարելավվել է և կբարելավվի»,- ասել է Ինֆանտինոն։

Նաև ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ Քաթարում «բոլորն ընդունելի կլինեն»։

Քաթարում ԼԳԲՏ անձանց իրավունքները լրջորեն սահմանափակված են՝ միասեռական հարաբերություններն օրինականացված չեն, նույն սեռի ներկայացուցիչների ամուսնություններն արգելված են։