Գարեթը Սաութգեյթը կշարունակի զբաղեցնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: 51-ամյա մասնագետն ազգային թիմի հետ մինչև 2024 թվականը նախատեսված նոր համաձայնագիր է կնքել:
Ավելի վաղ նշվում էր, որ նոր պայմանագրով անգլիացի մարզիչը տարեկան ավելի քան 5 միլիոն ֆունտ աշխատավարձ կստանա:
Հիշեցնենք, որ Սաութգեյթն Անգլիայի հավաքականը գլխավորել էր 2016 թվականին: Նրա գլխավորությամբ թիմը դուրս էր եկել ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ, ինչպես նաև մասնակցել էր ԵՎՐՈ-2020-ի եզրափակաչին:
https://twitter.com/England/status/1462752836387840008