Golden Boy. Հայտնի է 2021 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անունը

Tuttosport-ը հրապարակել է Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ խաղացողի՝ Golden Boy մրցանակի դափնեկրի անունը։

Դափնեկիրը «Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Պեդրին է։

Մրցանակը իսպանացուն կհանձնվի դեկտեմբերի 15-ին Թուրինում։

Անցյալ տարի մրցանակը ստացել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։