ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կոչ է արել ԼԳԲՏ համայնքի երկրպագուներին ներկա գտնվել Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
Ինֆանտինոն նաև կոչ է արել նրանց «խոսել և համոզել»՝ փորձելով ազդել Քաթարի ԼԳԲՏ քաղաքականության վրա:
«Դուք չեք կարող ակնկալել, որ ամեն ինչ կփոխվի, եթե տանը մնաք և պարզապես քննադատեք:
Իրավիճակը բարելավվել է և կբարելավվի»,- ասել է Ինֆանտինոն։
Նաև ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ Քաթարում «բոլորն ընդունելի կլինեն»։
Քաթարում ԼԳԲՏ անձանց իրավունքները լրջորեն սահմանափակված են՝ միասեռական հարաբերություններն օրինականացված չեն, նույն սեռի ներկայացուցիչների ամուսնություններն արգելված են։