Նախօրեին ավարտվեց աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարը:
Եվրոպական որակավորման մրցաշարի լավագույն ռմբարկուներ դարձան Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիսը Դեպայը և Անգլիայի ընտրանու ավագ Հարի Քեյնը, ովքեր 12-ական գոլ են խփել:
Ընդ որում՝ Դեպայն իր ակտիվում նաև 6 գոլային փոխանցում ունի և դարձել է որակավորման խմբային փուլի լավագույն ասիստենտ: