Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրում ոչ-ոքի խաղաց Բրազիլիայի հետ (0:0) և ապահովեց իր տեղը Քաթարում կայանալիք եզրափակիչ մրցաշարում:
Այդպիսով, այս պահի դրությամբ եզրափակիչ մրցաշար է դուրս եկել արդեն 13 հավաքական.
Բրազիլիա, Արգենտինա, Հոլանդիա, Խորվաթիա, Գերմանիա, Դանիա, Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Սերբիա, Անգլիա և Շվեյցարիա:
Քաթարն աշխարհի առաջնությանը կմասնակցի որպես մրցաշարի կազմակերպիչ-երկիր:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը կայանալու է հաջորդ տարվա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը: