ԱԱ-2022. Հայտնի դարձան փլեյ-օֆֆի բոլոր 12 մասնակիցները

Հայտնի դարձան աշխարհի 2022 թվականի առաջնության անցումային խաղերի բոլոր 12 մասնակիցները:

Նախօրեին կայացած խաղերի արդյունքներով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Ուկրաինայի և Թուրքիայի հավաքականները: Ավելի վաղ անցումային խաղերին մասնակցելու իրավունք էին ստացել Ռուսաստանը, Իտալիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Հյուսիսային Մակեդոնիան, Շոտլանդիան, Ուելսը, Շվեդիան, Ավստրիան և Չեխիան:

Նշենք, որ անցումային խաղերը տեղի են ունենալու 2022 թվականի մարտին: