ԱԱ-2022. Դեպայը և Քեյնը՝ եվրոպական ընտրական մրցաշարի լավագույն ռմբարկուներ

Նախօրեին ավարտվեց աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարը:

Եվրոպական որակավորման մրցաշարի լավագույն ռմբարկուներ դարձան Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիսը Դեպայը և Անգլիայի ընտրանու ավագ Հարի Քեյնը, ովքեր 12-ական գոլ են խփել:

Ընդ որում՝ Դեպայն իր ակտիվում նաև 6 գոլային փոխանցում ունի և դարձել է որակավորման խմբային փուլի լավագույն ասիստենտ: