«Լիվերպուլը» շուտով պետք է կողմնորոշվի իր առաջին դարպասապահի հարցում։
Ներկա պահին թիմի առաջին համարը մնում է Ալիսոն Բեկերը, սակայն ամռանը ակումբին կմիանա Գեորգի Մամարդաշվիլին, ով վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայում»։
Ինչպես հայտնում է լրագրող Գրեգ Էվանսին, վրացի դարպասապահը համաձայնել է տեղափոխվել «Լիվերպուլ» մեկնարկային կազմում խաղալու հստակ մտադրությամբ։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» նախորդ ամառ «Վալենսիայից» գնեց Գեորգի Մամարդաշվիլիին՝ տրանսֆերի համար վճարելով 30 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում 24-ամյա դարպասապահը «չղջիկների» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ բաց թողնելով 38 գնդակ։