«Բավարիայի» տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Abendzeitung-ը, մյունխենյան ակումբը գերմանացի ֆուտբոլիստին աշխատավարձի բարձրացում չի առաջարկի։ «Բավարիան» չի պատրաստվում նոր պայմանագրի մեջ բոնուս ներառել։
Դեռ հայտնի չէ, թե արդյոք 30-ամյա ֆուտբոլիստը կհամաձայնի նման պայմաններին։ Հակառակ դեպքում ամռանը Կիմիխը կդառնա ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել մեկ այլ թիմ։
Ընթացիկ մրցաշրջանում Կիմիխը 36 հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։