«Լիվերպուլը» ընտրություն կկատարի Ալիսոնի և Գեորգի Մամարդաշվիլիի միջև

«Լիվերպուլը» շուտով պետք է կողմնորոշվի իր առաջին դարպասապահի հարցում։

Ներկա պահին թիմի առաջին համարը մնում է Ալիսոն Բեկերը, սակայն ամռանը ակումբին կմիանա Գեորգի Մամարդաշվիլին, ով վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայում»։

Ինչպես հայտնում է լրագրող Գրեգ Էվանսին, վրացի դարպասապահը համաձայնել է տեղափոխվել «Լիվերպուլ» մեկնարկային կազմում խաղալու հստակ մտադրությամբ։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» նախորդ ամառ «Վալենսիայից» գնեց Գեորգի Մամարդաշվիլիին՝ տրանսֆերի համար վճարելով 30 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում 24-ամյա դարպասապահը «չղջիկների» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ բաց թողնելով 38 գնդակ։