Կառլո Անչելոտտի․ «Երբեմն վնասվածքները հնարավորություն են տալիս բացահայտելու նոր ֆուտբոլիստների»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք ունի բավարար ֆուտբոլիստներ երեք մրցաշարերում խաղալու համար։

Իտալացու խոսքերով, երբեմն վնասվածքները նոր հնարավորություններ են բացում։

«Մենք շատ լուրջ վնասվածքներ ունեինք։ Սա, իհարկե, ազդում է մրցաշրջանի վրա, բայց մենք ունենք նոր ֆուտբոլիստ, ով մեզ շատ է օգնում՝ Ռաուլ Ասենսիոն։ Երբեմն վնասվածքները հնարավորություն են տալիս տեսնելու թիմի բնավորությունը և բացահայտելու նոր ֆուտբոլիստների։ Բայց օրացույցը ֆիզիկապես շատ դժվար է ֆուտբոլիստների համար»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Երեքշաբթի օրը՝ մարտի 4-ին, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։