Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան վերադարձել է Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խումբ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացի դարպասապահը լիարժեք մարզում է անցկացրել աջ ծնկի մենիսկը վնասելուց հետո։
Կիրակի օրը՝ ապրիլի 21-ին, Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի կատալոնական «Բարսելոնային»։