Իլկայ Գյունդողան. «Անհամբեր սպասում ենք «Էլ-կլասիկոյին»»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կիսվել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր մտքերով։

«Անհամբեր սպասում ենք «Էլ-կլասիկոյին»։ Մենք հիասթափված ենք ՊՍԺ-ից կրած պարտությունից, բայց առջևում ևս մեկ մեծ հանդիպում է։ Սա համաշխարհային ֆուտբոլի ամենակարևոր մրցակցություններից մեկն է։

Այս խաղում հաղթելու համար պետք է օգտագործել շանսերը, ինչպես նաև լավ խաղալ պաշտպանությունում։ «Ռեալն այն թիմն է, որը կարող է ցանկացած պահ գոլի վերածել»,- գերմանացու խոսքերն է փոխանցում Cope-ը։

Հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։