Տիբո Կուրտուան ​​վերադարձել է ընդհանուր խումբ

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ​​վերադարձել է Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խումբ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացի դարպասապահը լիարժեք մարզում է անցկացրել աջ ծնկի մենիսկը վնասելուց հետո։

Կիրակի օրը՝ ապրիլի 21-ին, Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի կատալոնական «Բարսելոնային»։