Մադրիդի «Ռեալը» Նաչո Ֆերնանդեսին փոխարինող է գտել

Մադրիդի «Ռեալը» նոր պաշտպան կգնի՝ փոխարինելու Նաչո Ֆերնանդեսին, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի մադրիդյան ակումբը։

Ինչպես հայտնում է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը սոցցանցերում, Մադրիդի «Ռեալը» նախապես կանխատեսել էր Նաչոյի հնարավոր հեռանալը, ուստի արդեն սկսել է աշխատել «Լիլի» պաշտպան Լենի Յորոյի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ «Լոս բլանկոսը» 18-ամյա խաղացողի համար պետք է պայքարի ՊՍԺ-ի հետ։

Հիշեցնենք, որ Նաչոն Մադրիդի «Ռեալի» սան է։ Թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 355 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում գոլ չի խփել։