Սեզար Ասպիլիկուետան կարիերայի 500-րդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի TOP-5 առաջնություններում

Լա լիգայի 7-րդ տուրի հանդիպմանը «Օսասունան» 0։2 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»։

Երկրորդ խաղակեսում (60-րդ րոպե) խաղադաշտ է դուրս եկել «Ատլետիկոյի» 34-ամյա պաշտպան Սեզար Ասպիլիկուետան։

Ըստ Opta-ի՝ իսպանացու համար այս խաղը դարձավ նրա կարիերայի 500-րդը Եվրոպայի լավագույն 5 առաջնություններում.

«Չելսի» – 349 հանդիպում,

«Օսասունա» – 99 հանդիպում,

«Մարսել» – 47 հանդիպում,

«Ատլետիկո» – 5 հանդիպում։