Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան ընդհանուր ժողով կգումարի Էտո’Օ-ի սկանդալի պատճառով

Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան հոկտեմբերի 10-ին կանցկացնի արտահերթ ընդհանուր ժողով։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

Օրակարգը կհայտարարվի ավելի ուշ։ Կազմակերպությունը բոլոր մասնակիցներին կոչ է արել ներկա գտնվել։

Ավելի վաղ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան բաց նամակ էր հրապարակել՝ կոչ անելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հեռացնել Էտո’Օ-ին զբաղեցրած պաշտոնից։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Էտո’Օ-ն մեղադրվում է կոռուպցիայի, պայմանավորված խաղերի կազմակերպման և դրամական միջոցների յուրացման մեջ: