Լա լիգայի 7-րդ տուրի հանդիպմանը «Օսասունան» 0։2 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»։
Երկրորդ խաղակեսում (60-րդ րոպե) խաղադաշտ է դուրս եկել «Ատլետիկոյի» 34-ամյա պաշտպան Սեզար Ասպիլիկուետան։
Ըստ Opta-ի՝ իսպանացու համար այս խաղը դարձավ նրա կարիերայի 500-րդը Եվրոպայի լավագույն 5 առաջնություններում.
«Չելսի» – 349 հանդիպում,
«Օսասունա» – 99 հանդիպում,
«Մարսել» – 47 հանդիպում,
«Ատլետիկո» – 5 հանդիպում։