Իսկոն կարող է կարիերան շարունակել իտալական թիմում

«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է Estadio Deportivo-ն։

Նշվում է, որ ֆուտբոլիստն իր խաղով հետաքրքրել է «Ներաձուրիներին», սակայն նրանք պատրաստ չեն վճարել տրանսֆերի համար։ «Ինտերը» ցանկանում է գրավել ֆուտբոլիստին գրավիչ աշխատավարձով, բայց առանց տրանսֆերի համար վճարելու։

Միլանյան ակումբը նախատեսում է իսպանացուն անվճար վերցնել 2024 թվականին, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Բետիսի» հետ։