Հայտնի են դարձել Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները։ Մրցանակին հավակնում են հինգ ֆուտբոլիստներ։
Մրցանակի համար կպայքարեն «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (4 գոլ, 2 գոլային փոխանցում), Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը (1 գոլ), «Աթլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը (2 գոլ, 1 գոլային փոխանցում), «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսան։ «Ժիրոնայի» հարձակվող Սավինյոն (2 գոլ, 2 գոլային փոխանցում)։
Նշենք, որ օգոստոսին Բելինգհեմը ճանաչվել է Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստ։