Եվրոպական ակումբը 170 միլիոն եվրո է առաջարկում Վիկտոր Օսիմհենի համար

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Todofichajes-ի փոխանցմամբ՝ «Չելսին» վերադարձել է 24-ամյա նիգերիացի հարձակվողին գնելու տարբերակին։ Լոնդոնյան ակումբը նոր կենտրոնական հարձակվող է փնտրում։ Թիմի ղեկավարությունը Օսիմհենին իդեալական թեկնածու է համարում։ Նշվում է, որ «Չելսին» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել մոտ 170 միլիոն եվրո։

Ավելի վաղ Օսիմհենի և «Նապոլիի» միջև կոնֆլիկտի մասին հայտնի էր դարձել նեապոլիտանական ակումբի սոցիալական ցանցերում հարձակվողի վերաբերյալ հումորային տեսանյութի հայտնվելու պատճառով։ Հարձակվողի գործակալը հայտնել է, որ նա կարող է դիմել դատարան՝ սոցցանցերում հրապարակված նիգերիացու 11 մետրանոցը չիրացնելու տեսագրության պատճառով։