Հայտնի են դարձել Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Հայտնի են դարձել Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները։ Մրցանակին հավակնում են հինգ ֆուտբոլիստներ։

Մրցանակի համար կպայքարեն «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (4 գոլ, 2 գոլային փոխանցում), Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը (1 գոլ), «Աթլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը (2 գոլ, 1 գոլային փոխանցում), «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսան։ «Ժիրոնայի» հարձակվող Սավինյոն (2 գոլ, 2 գոլային փոխանցում)։

Նշենք, որ օգոստոսին Բելինգհեմը ճանաչվել է Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստ։