Դավիդ Ներեսը հունվարին կարող է տեղափոխվել Անգլիա կամ Իտալիա

«Բենֆիկայի» վինգեր Դավիդ Ներեսը հունվարին կարող է տեղափոխվել Անգլիա կամ Իտալիա:

Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ եվրոպական տարբեր ակումբների սկաուտները ուշադիր հետևում են բրազիլացու խաղին, իսկ 26-ամյա ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդներ են համարվում Պրեմիեր Լիգայի և Ա Սերիայի ներկայացուցիչները։ Կոնկրետ անուններ դեռևս չեն հաղորդվում։ Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դավիդ Ներեսը 7 հանդիպում է անցկացրել «Բենֆիկայի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։