IDBank Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում Երևանի «Փյունիկը» հյուրընկալել էր Գյումրիի «Շիրակին»։
Եղիշե Մելիքյանի սաները կարողացան հաղթանակի հասնել նվազագույն հաշվով։ Հանդիպման 87-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո կարմիր քարտ ստացավ ու «Փյունիկին» թողեց տասը ֆուտբոլիստով։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 23 միավորով առաջատարն է, իսկ «Շիրակը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
IDBank Պրեմիեր Լիգա.
«Փյունիկ» – «Շիրակ» 1:0 (1:0)
1:0 Խոսե Կարաբայո 5