Մադրիդյան գրանդը ցանկանում է գնել Սերժի Ռոբերտոյին

Պաշտպան Սերժի Ռոբերտոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ կատալոնական «Բարսելոնայից»: Todofichajes պորտալի լրագրողների տեղեկությունների համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

«Ատլետիկո» կարող է հինգ միլիոն եվրոյի դիմաց պայմանագիր կնքել փորձառու ֆուտբոլիստի հետ: Ռոբերտոն կատալոնական թիմում հանդես է գալիս 2013 թվականի ամառվանից, իսկ ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի վերջին։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում փորձառու պաշտպանը երեք հանդիպում է անցկացրել, որոնցում գոլ չի խփել։