IDBank Պրեմիեր Լիգա. «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին»

IDBank Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում Երևանի «Փյունիկը» հյուրընկալել էր Գյումրիի «Շիրակին»։

Եղիշե Մելիքյանի սաները կարողացան հաղթանակի հասնել նվազագույն հաշվով։ Հանդիպման 87-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո կարմիր քարտ ստացավ ու «Փյունիկին» թողեց տասը ֆուտբոլիստով։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 23 միավորով առաջատարն է, իսկ «Շիրակը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

IDBank Պրեմիեր Լիգա.

«Փյունիկ» – «Շիրակ» 1:0 (1:0)

1:0 Խոսե Կարաբայո 5