Կառլո Անչելոտտի․ «Ինչու՞ ես փոխարինեցի Մոդրիչին․ նա լավ չխաղաց»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացատրել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վաղաժամ փոխարինումը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ դերբիում։ Հիշեցնենք, որ խորվաթն փոխարինվել էր հանդիպման 46-րդ րոպեին։

«Ինչու՞ ես փոխարինեցի Մոդրիչին: Նա լավ չխաղաց, բայց նույնը կարելի է ասել թիմակիցների մասին: Միայն Լուկային մեղադրելը խելագարություն կլինի»,- նշել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվել է Մադրիդի «Ատլետիկոյին»։ Այս պարտությունն առաջինն էր «արքայական» ակումբի համար նոր մրցաշրջանում։ Մինչ այս «Լոս Բլանկոսը» բոլոր մրցաշարերում 6 անընդմեջ հաղթանակ է տարել։