Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցավակցություն է հայտնել Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Մարոկկոյի երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Սեր և աղոթքներ եմ հղում երկրի բոլորին այս շատ դժվար պահին»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։
Հաղորդվում էր, որ Ռոնալդուի հյուրանոցը Մարաքեշում անվճար ընդունել է աղետից տուժածներին։