Կրիշտիանու Ռոնալդու. «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Մարոկկոյում տեղի ունեցածին»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցավակցություն է հայտնել Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Մարոկկոյի երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Սեր և աղոթքներ եմ հղում երկրի բոլորին այս շատ դժվար պահին»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։

Հաղորդվում էր, որ Ռոնալդուի հյուրանոցը Մարաքեշում անվճար ընդունել է աղետից տուժածներին։