Ռոմեո Լավիան թիմի մարզման ժամանակ վնասվածք է ստացել

«Չելսիի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան թիմի մարզման ժամանակ վնասվածք է ստացել։ 19-ամյա ֆուտբոլիստը խնդիրներ ունի կոճի հետ, հաղորդում է The Guardian-ը։ Ակումբն այս պահին սպասում է քննության արդյունքներին։

Լավիան այս ամռանը միացավ «Չելսիին» «Սաութհեմփթոնից»: Բելգիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Լրատվամիջոցները տրանսֆերը գնահատել են 68 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։

Կիսապաշտպանը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել նոր թիմի կազմում։