«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Ինչպես հայտնի է, անցյալ ամառ փարիզյան ակումբը փորձեց պայմանագիր կնքել Բերնարդո Սիլվայի հետ: Ըստ լուրերի՝ ՊՍԺ-ն պորտուգալացու փոխարեն առաջարկել է իր երկու ֆուտբոլիստններին՝ Մարկո Վերատիին և Ջանլուիջի Դոննարումային։

Ինչպես հայտնում է Goal-ը՝ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում էր փոխարենը գործարքի մեջ ներառել 17-ամյա Զաիր-Էմերիին, սակայն Պեպ Գվարդիոլան արգելեց Սիլվայի հեռանալը։

Ըստ Transfermarkt-ի՝ Ուորեն Զաիր-Էմերիի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։