«Լիվերպուլը» այլևս հետաքրքրված չէ «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը մտադիր է կենտրոնանալ «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի տրանսֆերի շուրջ բանակցությունների վրա։
Գրավենբերխը «Բավարիա» է տեղափոխվել «Այաքսից» 2022 թվականի ամռանը: 21-ամյա հոլանդացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանում Գրավենբերխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։