Քրիստիան Պուլիշիչը հայտնել է, թե որտեղ է ցանկանում շարունակել իր կարիերան

«Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը չի ընդունի «Լիոնի» առաջարկը։

«Լիոնը» պատրաստվում է հաղթել «Միլանին» 24-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում, իսկ ֆրանսիական ակումբը վերջերս «Չելսիին» ավելի լավ առաջարկ արեց ամերիկացու համար:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ Պուլիշիչը չի տեղափոխվի «Լիոն», ինչի մասին նա արդեն հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությանը: Ֆուտբոլիստին հետաքրքրում է միայն «Միլան» տեղափոխվելու տարբերակը, և նա չի համաձայնի Լիգա 1-ի ներկայացուցիչների հետ, եթե նույնիսկ նրանց առաջարկը շատ ավելի շահավետ լինի «Չելսիի» համար։

Հիշեցնենք, որ Պուլիշիչի գործող պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։