«Լիվերպուլը» որոշում է կայացրել Ռայան Գրավենբերխի տրանսֆերի վերաբերյալ

«Լիվերպուլը» այլևս հետաքրքրված չէ «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը մտադիր է կենտրոնանալ «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի տրանսֆերի շուրջ բանակցությունների վրա։

Գրավենբերխը «Բավարիա» է տեղափոխվել «Այաքսից» 2022 թվականի ամռանը: 21-ամյա հոլանդացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո:

2022/23 մրցաշրջանում Գրավենբերխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։