«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Nazione-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է շուտով պայմանագիր կնքել 26-ամյա մարոկկացու հետ։ Ֆուտբոլիստը արդեն պայմանավորվել է «կարմիր սատանաների» հետ պայմանագրի շուրջ։ Այնուամենայնիվ, ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։ «Ֆիորենտինան» ցանկանում է Ամրաբատի վաճառքից ստանալ 30 միլիոն եվրո, անգլիական գրանդը փորձում է նվազեցնել գումարը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարոկկացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։