«Վոլֆսբուրգը» և Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված են «Ռենի» կիսապաշտպան Լովրո Մայերի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գերմանական երկու ակումբներն էլ արդեն բանակցություններ են վարել 25-ամյա խորվաթի տրանսֆերի շուրջ։
Մայերը «Ռենում» է 2021 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: