Ռոմելու Լուկակուի ապագան մշուշոտ է

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտան խոսել է, թե ինչպես են ընթանում բանակցությունները «Չելսիի» հետ հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի հետ կապված։

««Չելսին» կքննարկի՝ արդյոք Լուկակուն կարևոր է իրենց նախագծի համար: Ակնհայտ է, որ նրանք չեն կարող բելգիացուն մեծ աշխատավարձ առաջարկել։ Սաուդյան Արաբիայի առաջարկը կազմել է մոտ 50 մլն եվրո։ Սպասենք և կտեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Մարոտանի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

2022/23 մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Ինտերում»։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։