Դոմինիկ Սոբոսլայը տեղափոխվել է «Լիվերպուլ»

«Լայպցիգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը տեղափոխվել է «Լիվերպուլ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նրա խոսքով՝ 22-ամյա հունգարացին պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։ «Մերսիսայդցիներն» Սոբոսլայի հրաժարագինը սահմանել են 70 միլիոն եվրո։ Նշվում է, որ Սոբոսլայն արդեն բուժզննում է անցել։

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի ամառը։